Կապանի Բաղաբերդ թաղամասի բնակիչները նոյեմբերի երկուսից կարելի է ասել անտուն են մնացել: Առավոտյան ժամը ութի սահմաններում գրանցված քաղաքը սնուցող ջրատարի վթարը տասնհինգ ընտանիքների փաստի առաջ է կանգնեցրել: Հայջրմուղկոյուղին պատրաստ էփոխհատուցել, սակայն բնակիչների կարծիքով տրամադրվող գումարները չեն բավարարի ավերվածը նորոգելուն:
Նոյեմբերի 2-ին Կապան քաղաքը սնուցող ջրատարի վթարի արդյունքում Բաղաբերդ 17 շենքի բնակիչներին հասցված վնասները հանձնաժողովը արդեն հաշվարկել է: Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ ֆինանսական տնօրենը, իրավաբանական եւ տեխնիկական վարչությունների ծախսերի վերահսկման բաժնի պատասխանատուները, հանդիպելով վթարից տուժած ընտանիքների հետ, երեկ ամփոփեցին հասցված վնասի չափերը: Ըստ նրանց` 25 մլն 274 հազ.դրամ գույքի, 32 մլն 260 հազ.դրամ բնակարանների նորոգման, 2 մլն 200 հազ.դրամ 5 մեքենայի ու մեկ մեքենայի թափքի եւ 910հազ.դրամ լրացուցիչ ծախսերի համար է հաշվարկվել: 2 բնակիչ իրենց դժգոհությունը հայտնեցին գնահատված վնասի չափերի վերաբերյալ, քաղաքապետը խոստացավ խնդիրը առանձին քննարկել:
Հիշեցնեք, որ պատուհասած աղետը բնակիչների տարիների չարչարանքը հողին հավասարեցեց: 20 մետր բարձրությամբ ջրի շիթը 30 րոպե շարունակ ողողել էր 5 հարկանի շենքի 15 բնակարանները:
Հերմինե Միքայելյան
Կապան