Այսօր՝ մինչ ԱԺ պատգամավորների մանդատների հանձնման պաշտոնական արարողությունը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում կունենա իր պատգամավորների հետ: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ժամը 14:30-ին Ծառուկյանը հանդիպում է նշանակել Կոնյակի գործարանում: Ըստ ամենայնի՝ ԲՀԿ առաջնորդը պատգամավորներին կբացատրի իրենց հետագա անելիքները՝ զգուշացնելով, որ ագրեսիվ քննադատական վարքագիծ չդրսեւորեն: Իսկ երբ նրանք «ուղեւորվեն» ԿԸՀ՝ մանդատները ստանալու, 16:00-ին «Կոնյաչնի» են գնալու ԲՀԿ-ական նախարարները: Գործադիրի 4 անդամներին, ըստ նախնական տեղեկությունների, Ծառուկյանը հորդորելու է գնալ, ամռանը մի լավ հանգստանալ՝ հուսադրելով, որ ամեն ինչ լավ է լինելու ու պետք չէ «թեւաթափ լինել»: Թեեւ երեկ վարկած կար, որ չի բացառվում՝ ԲՀԿ-ական մի քանի նախարարներ՝ որպես պրոֆեսիոնալներ, շարունակեն պաշտոնավարել: Համենայնդեպս, Ծառուկյանը նրանց կասի՝ ուզում եք, գնացե՛ք:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ