Զոհված օդաչուների հոգեհանգիստը տեղի կունենա վաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակորդի կողմից նոյեմբերի 12-ին կործանված «ՄԻ-24» ուղղաթիռի զոհված անձնակազմի անդամների հարազատներն այսօր եղել են ԼՂՀ-ում: Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, նրանց ՊՆ-ն առաջարկել է հերոս զինվորների հոգեհանգիստն անցկացնել Սուրբ Սարգիս եկեղեցում: Այն տեղի կունենա վաղը՝ զինվորական արարողակարգի համաձայն:

Armlur.am-ին հայտնի դարձավ նաև, որ զոհված օդաչուների՝ հետմահու պարգևատրված «Արիության համար» մեդալները, ԼՂՀ-ում կփոխանցվեն նրանց հարազատներին:

Արդյոք զոհված զինծառայողների հուղարկավորությունը տեղի կունենա Եռաբլուրում, դեռևս հաստատված չէ:

Նշենք նաև, որ ճանաչելի է եղել միայն լեյտենանտ Ազատ Սահակյանի դին:

Հիշեցնենք, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը՝ ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության:

Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:




Լրահոս