Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախընտրական գործընթացներին լրջորեն ներգրավված է եղել նաեւ «Վիվասել» ընկերությունը: Թեեւ այս ընկերությունը մշտապես շղարշ է ստեղծում, թե ապաքաղաքական կառույց է ու որեւէ մեկի շահը չի սպասարկում, այնուամենայնիվ, ըստ մեր տեղեկությունների՝ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Վիվասել»-ում մեծ ժողով է եղել, որի ժամանակ Ռալֆ Յիրիկյանն աշխատակիցներին հրահանգել է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին: «Վիվասել» ընկերության մամուլի պատասխանատու Վահե Իսահակյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այս լուրերը՝ ասելով, թե դրանք իրականությանը չեն համապատասխանում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ