ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն «Ժողովուրդ»-ի  տեղեկությունների՝ ապրիլի 18-ին Կիեւյան կամրջից իրեն ցած նետած 21-ամյա Սուսաննա Սարգսյանին սպանել են: Մեզ հետ զրույցում դա հաստատեց նրա հայրը՝ Վայոց ձորի Շատին համայնքի բնակիչ Սլավիկ Սարգսյանը: «Դա ինքնասպանություն չի եղել, աղջի՛կ ջան: Մենք դեռ չենք սթափվել տեղի ունեցածից: Աղջիկս նույնիսկ Կիեւյան կամրջի տեղը չի իմացել: Ում ձեռագիրն է սա՝ դեռ պարզ չէ: Բայց Սուսաննային սպանել են ու գցել քարերի վրա, որովհետեւ անձնագիրը պատռել են, իսկ դրամապանակն էլ՝ կախել ծառից: Ինքը չէր կարող իր անձնագրի առաջին էջը պատռել: Բացի այդ, դրամապանակից հանել էին ամբողջ գումարը՝ 23 հազար դրամ եւ 1000 ռուբլի: Մարդ ու կին նստած՝ ամեն օր մեր աչքերից արցունք ենք թափում: Չենք կարողանում համակերպվել այդ մտքի հետ»,-մեզ հետ զրույցում պատմեց Սլավիկ Սարգսյանը՝ հավելելով, որ սպասում է քննիչի եւ դատաբժշկական փորձաքննության եզրակացության վերջնական պատասխանին:




Լրահոս