ԽՈՒԼԻԳԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում տեղ գտած «Քրեական ոգեկոչում» լուրը ցնցումների մեջ էր գցել Աշնակի գյուղապետ Գեւորգ Մարտիրոսյանին: Վերջինս երեկ զանգահարել էր «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ փողոցային հայհոյանքներ տեղացել թերթի աշխատակիցների հասցեին՝ սպառնալով հաշվեհարդար տեսնել: Իհարկե, համարժեք պատասխան ստանալուց հետո Մարտիրոսյանն անջատել է հեռախոսը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ ընդամենը երեք օր առաջ փողոցային խուլիգանից ոչնչով չտարբերվող գյուղապետի կողքին կանգնած էին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որոնք Աշնակում նշում էին ֆիդայիների ոգեկոչման օրը: Ու հիմա հետաքրքիր է՝ նույն Աղվան Հովսեփյանն ինչպես իրեն կպահի՝ իմանալով գյուղապետի խուլիգանական դրսեւորումների մասին: Հիշեցնենք, որ ֆիդայիների ոգեկոչման արարողության ժամանակ գյուղապետ Մարտիրոսյանը փորձել էր ընթերցել Երեւանի քաղաքապետին Աշնակի պատվավոր գյուղացու կոչում տալու մասին իր որոշումը, բայց «ընկերներ» բառից այն կողմ չէր կարողացել անցնել. իրավիճակը փրկել էր գյուղի մտավորականության ներկայացուցիչներից մեկը՝ անձամբ ընթերցելով որոշումը:




Լրահոս