Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին առաջարկել են ՀՀ բնապահպանության նախարարի պորտֆելը: Սակայն նա կտրականապես դեմ է եղել եւ հայտարարել, որ ինքը չի ցանկանում Ազգային Ժողովից «դուրս գալ»: ՀՀԿ-ն ամեն կերպ ցանկանում էր «լիկվիդացնել» Նիկոյանին, քանի որ նա ընդգծված վատ հարաբերություններ ունի Հովիկ Աբրահամյանի հետ: Վերջինս, ինչպես հայտնի է, գնալու է ԱԺ: Այս թեմայի շրջանակներում զրուցեցինք ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ, որն ասաց. «Ձեր տեղեկությունները սխալ են, դուք ինչ տեղեկություն ասում եք՝ ես չունեմ»: Հարցին՝ մնալու է ԱԺ-ում, թե ոչ, ասաց. «Հենց իմացա, ես ձեզ կասեմ»:
ՀԵՆՑ ԻՄԱՑԱՎ՝ ԿԱՍԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ