«Իմ թռիչքի տարածքը մշակույթն է»:
Վաղ թե ուշ Շուշան Պետրոսյանը զղջալու էր այն թռիչքի համար, որն իրեն Ազգային Ժողով հասցրեց: Մի՞թե պարզ չէր, որ ավելի անհամատեղելի ոլորտներ, քան մշակույթն ու քաղաքականությունն են, թերեւս դժվար էր գտնել: Բայց Շուշանը որոշեց ու գտավ, որ հնարավոր է քառօրյաների ընթացքում օրենքներ մշակել, իսկ ազատ ժամերին երգել: Թե որքանով կստացվի, շատ չանցած պարզ կդառնա, բայց արդեն իսկ երեւում է, որ սեփական է թռիչքի սահմանների հստակեցումը նորաթուխ պատգամավորը որոշել է կոնկրետացնել: Զգուշացնենք Շուշանին, որ ճիշտ է՝ քիչ, բայց այնուամենայնիվ, մանդատից հրաժարվելու ժամանակ դեռ կա: