«Չելսի»-ն 2:0 հաշվով հաղթելով «Վեստ Բրոմվիչ»-ին, Անգլիական Պրեմյեր լիգայի 12 տուրերից հետո ցույց է տվել պատմության մեջ լավագույն արդյունքը:
Ժոզե Մոուրինյոյի ակումբը 12 խաղերից հետո վաստակել է 32 միավոր և 2005/06 մրցաշրջանի հետ համեմատ բարելավել է իր ցուցանիշը: Այն ժամանակ ուներ 31 միավոր:
Ընդ որում, 2011/12 մրցաշրջանում միայն «Մանչեսթեր Սիթի»-ն է լավագույն արդյունքը ցույց տվել և 12 տուրերից հետո հավաքել 34 միավոր: «Չելսի»-ն չի պարտվել առաջնության վերջին 15 խաղերում, իսկ դա նրանց լավագույն ցուցանիշներից է: