«ՌԴ Չուվաշիայի Հանրապետությունում խոճկորի համար ծեծկռտուք է տեղի ունեցել գործարարների միջեւ, ինչի հետեւանքով նրանցից մեկը մահացել է»,-հայտնում է lenta.ru-ն: Քննիչների վարկածով` մայիսի 24-ի առավոտյան Նիժեգորոդսկի շրջանի 56-ամյա մի գործարար այցելել է Չուվաշիայի Կալինինո գյուղի շուկան: Նա գնել է 5 խոճկոր եւ սկսել դրանք բեռնել մեքենան: Այդ ժամանակ նրան է մոտեցել տեղի 36-ամյա մի ձեռնարկատեր ու հայտարարել, թե ինքը ցանկանում է գնել դրանցից մեկը: Սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ գյուղացի ձեռնարկատերն ուժեղ հարվածել է խոզուկներին գնած գործարարին, ինչի հետեւանքով կոտրվել են վերջինիս ատամները: Նա մահացել է ատամներից մեկը կուլ տալու եւ շնչահեղձ լինելու հետեւանքով:
ԾԵԾԿՌՏՈՒՔ ԽՈՃԿՈՐԻ ՀԱՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ