«Յուվենթուս»-ը պատրաստ է վաճառել կիսապաշտպան Արտուրո Վիդալին, հայտնում է Daily Star-ը:
Թուրինյան ակումբը պատրաստ է կիսապաշտպանի հետ բաժանվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Հիշեցնենք, որ 27-ամյա չիլիացին կարող էր լքել Իտալիան, սակայն գործարքը չկայացավ:
Նախկինում տեղեկություններ կային, թե Վիդալով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Այս մրցաշրջանում Վիդալը թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 12 խաղ և դարձել երեք գոլի հեղինակ: