ԱՐՅՈՒՆՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԼԱՄՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամերիկացի դիզայներ Մայք Թոմփսոնը ստեղծել է մի լամպ, որն աշխատում է մարդկային արյան շնորհիվ»,-գրում է UK News-ը: Նորաստեղծ լամպի օգտագործումն այնքան էլ հարմարավետ չէ, քանի որ լուսավորումն ապահովելու համար անհրաժեշտ է լամպի սուր ծայրով կտրել մատը եւ այնտեղ արյուն լցնել: Լամպի բացասական կողմերից է այն, որ իրը նախատեսված է ընդամենը մեկանգամյա օգտագործման համար: Լապի ստեղծման նպատակն ունի բնապահպանական միտում: Թոմփսոնը հույս ունի, որ մարդը, իր սեփական արյունն օգտագործելով եւ կյանքը վտանգի ենթարկելով, կհասկանա, որ անիմաստ էներգիա ծախսելով՝ նույն վտանգին է ենթարկում նաեւ շրջակա միջավայրը: Բացի այդ, մեկանգամյա օգտագործման լամպի կիրառման դեպքում օգտագործողն ավելի երկար կմտածի այն վառելու կամ չվառելու հարցի շուրջ:




Լրահոս