Չիկագոյի միջազգային «Չիկագո օփեն» մրցաշարում շախմատիստ, օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը փայլուն հաղթանակ տարավ: Նա վաստակեց 7 միավոր 9 հնարավորից եւ 93 մասնակիցների թվում գրավեց առաջին տեղը, ինչի համար էլ պարգեւատրվեց 10.000 դոլարով:
Ի դեպ, Հայաստանի շախմատի ֆեդերացիան արդեն պաշտոնական հայտ է ներկայացրել շախմատի եվրոպական միություն եւ առաջարկել Եվրոպայի տղամարդկանց 2014 թվականի անհատական առաջնությունն անցկացնել Երեւանում:
Նախատեսվում է մրցաշարը նվիրել Տիգրան Պետրոսյանի հիշատակին, քանի որ 2014թ-ին լրանում է աշխարհի 9-րդ չեմպիոնի ծննդյան 85-ամյակը:
ՀԱՂԹԱՆԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ