ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Անցյալ տարի, զգալով, որ երթուղայիններից օգտվելն արդեն շատ անհանգստություն է պատճառում ինձ, որոշեցի մեքենա գնել եւ համապատասխան քննությունը հանձնելուց հետո վարորդական վկայական ստացա: Բայց մի քանի օր առաջ դրամապանակս կորցրի, որի մեջ նաեւ վարորդական վկայականս էր: Հիմա ես նորի՞ց պետք է քննություն հանձնեմ ու վկայական ստանամ, թե՞ առանց քննության կտան նորը:

Աննա Ղազարյան, 35 տարեկան, մշակութաբան


ՊԱՏԱՍԽԱՆ. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի երրորդ կետում ասվում է.  
Վարորդական իրավունքի վկայականի կորստի, ինչպես նաեւ փոխանակման դեպքերում դրա տնօրինողին օրենսդրությամբ սահմանված կարգով վարորդական իրավունքի նոր վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ
կապերի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշուշտ, մեկ տարվա ընթացքում երկու անգամ քննություն հանձնելը սխալ կլիներ: Եթե քաղաքացին մեքենա վարելու կարողություն ունի, ուրեմն մեկ տարվա ընթացքում այդ ունակությունը հազիվ թե կորցրած լինի: Ավելին, Աննա Ղազարյանը վկայականը ստանալիս սկսնակ վարորդ է եղել, եւ հարկ է նկատել, որ մեկ տարվա փորձը նրա հմտությունն ավելացրել է:




Լրահոս