
Հունիս ամսին Հայաստանում կլինի նորմային մոտ ջերմաստիճան, դրական շեղումով, ամսական տեղումների քանակը` նորմային մոտ: Ընդհանրապես օդերեւութաբանները ոչ շատ չոր, ոչ հով ամառ են կանախատեսում: Այս մասին ամռան առաջին օրը լրագրողներին ասաց “Հայպետհիդրոմետ” օպերատիվ օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Հուլիսին եւ օգոստոսին ամսական տեղումները դրական շեղումով նորմային մոտ կլինեն: Նա խորհուրդ տվեց հանգստանալ հուլիսի վերջին եւ օգոստոսի առաջին տասնյակում: