Հայկական ժամանակ. Ենթադրվում է, որ Րաֆֆին այսօր կհրաժարվի մանդատից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունենալու Ժառանգություն կուսակցության համագումարը, որի ժամանակ ընտրվելու է կուսակցության նոր վարչության կազմը, գնահատական է տրվելու մայիսի 6-ին կայացած Աժ ընտրություններին, նաև որոշվելու է, թե ,Ժառանգություննե ինչ կազմով է գնալու Աժ: Ինչպես հայտնի է, ,ժառանգությունըե նոր խորհրդարանում ստացել է պատգամավորական 5 տեղ: Կուսակցության համամասնական ցուցակի առաջին 5 համարներն են` Րաֆֆի Հովհաննիսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Ռուբեն Հակոբյանը: Ժառանգության այս երեք անդամները, երեկվա դրությամբ, ԿԸՀ-ից դեռ չէին վերցրել իրենց մանդատները: ,Ազատ դեմոկրատներիե ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը, սակայն, մանդատները վերցրել են հենց մայիսի 30-ին: Այսինքն, նրանք ինքնաբացարկի դիմում չեն ներկայացնի, չնայած, ըստ հավաստի տեղեկությունների, Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է Քոքոբելյանին ու Արզումանյանին համոզել` հրաժարվել մանդատներից: ,Մենք տեղեկացրել էինք, որ Հովհաննիսյանի առջև խնդիր է դրված` խորհրդարան անցկացնել կուսակցության համամասնական ցուցակի 6-րդ համարին` Թևան Պողոսյանին: “Ազատ դեմոկրատներիցե մերժում ստանալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է Զարուհի Փոստանջյանին համոզել, որ մանդատից հրաժարվի: Վերջինս, սակայն, կտրականապես հրաժարվել է: Ենթադրվում է, որ այսօրվա համագումարում ինքնաբացարկի դիմում կներկայացնի ինքը` Ր. Հովհաննիսյանը, և կհայտարարվի, որ նա առաջադրվելու է 2013 թվականի նախագահի թեկնածու”,- եզրափակել է թերթը:




Լրահոս