
Թերթի տեղեկություններով` մայիսի 6-ի ընտրություններից հետո կոալիցիա կազմելու շուրջ ՀՀԿ և ԲՀԿ ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին կպաշտպանի գործող նախագահի թեկնածությունը, փոխարենը, դրանից հետո, վերջապես, կստանա վարչապետի պաշտոնը: Այսինքն` նախագահական ընտրություններից հետո կկազմվի կոալիցիոն կառավարություն` արդեն ԲՀԿ-ի գլխավորությամբ: Արդյոք Ս.Սարգսյանն ու Գ.Ծառուկյանը նման պայմանավորվածություն ձեռք բերե՞լ են: Այս հարցին ի պատասխան` երեկ թերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել է. “ճիշտն ասած, ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, նման խնդիր չի էլ քննարկվում այսօր”: