ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ armlur.am-ից

«Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամ դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացնում է հակածխախոտային սոցիալական ծրագիրը: Ակցիայի խորագիրը հետեւյալն է՝ «Ծանոթացի՛ր ծխախոտի վնասներին»: Ու այդ առիթով Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտա 17 եւ 15 շենքերի միջնամասում տեղադրվել են 2 մետր բարձրությամբ ծխախոտ-ստենդներ, որոնք կրում են ծխելու հետեւանքով առաջացող հիվանդությունների անունները:

 

 

 
ՀԱՐՑ. Աշխատում եմ միջնակարգ դպրոցում որպես մանկավարժ: 63 տարիս լրացել է, եւ այժմ ինձ ցանկանում են աշխատանքից ազատել՝ պատճառաբանելով, որ իմ կենսաթոշակային տարիքը լրացել է: Կցանկանայի տեղեկանալ՝ արդյոք կենսաթոշակային տարիքը լրանալուն պես իրավունք չունե՞մ աշխատելու դպրոցում, չէ՞ որ հանրապետության շատ դպրոցներում ավելի մեծ տարիքի կանայք էլ են աշխատում:

Մարիամ Վարդանյան (63 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաեւ՝ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը՝ նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Միաժամանակ հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային կենuաթոշակը վերահաշվարկվում է, եթե տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներակայացրել է կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիu աշխատած լինելու մասին տեղեկանք:
Ելնելով վերոգրյալից՝ կենսաթոշակային օրենսդրության համաձայն՝ տարիքային կենսաթոշակ ստացող աշխատող կենսաթոշակառուները ոչ միայն կարող են ե՛ւ աշխատել, ե՛ւ կենսաթոշակ ստանալ, այլեւ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով դիմել` իրենց տարիքային աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար՝ այս դեպքում քաղաքացին, չնայած այն բանին, որ համարվում է կենսաթոշակառու, կարող է ե՛ւ աշխատել, ե՛ւ կենսաթոշակ ստանալ: Սակայն, ինչպես գիտենք, գործատուներն օգտվելով համապատասխան լիազորություններից եւ պատճառաբանելով կենսաթոշակային տարիքը՝ հաճախ ազատում են տարեց աշխատակիցներին: Մինչդեռ փորձառու ուսուցիչը դեռ երկար տարիներ կարող է կրթել բազմաթիվ սերունդների:

 

 

 

 

ՀԱՐՑ. Բնակվում եմ Մամիկոնյան 26\ա շենքում: Մեր շենքը տեխնիկապես շատ վատ վիճակում է գտնվում: Ջրատար խողովակներն անսարք են: Դիմել ենք համատիրությանը, սակայն անօգուտ: Շենքը դեռեւս նույն վիճակում է: Ինչպե՞ս լուծել այս խնդիրը:

Սամվել Խաչատրյան (66 տարեկան, ինժեներ-մեխանիկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցների եւ «Քնար» համատիրության կողմից ուսումնասիրվել է Մամիկոնյան փող. 26ա շենքի ջրատար եւ ջրթափ խողովակների տեխնիկական վիճակը: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ջրթափ խողովակները գտնվում են տեխնիկապես սարքին վիճակում, իսկ ջրատար խողովակներն առաջիկա օրերին կջերմամեկուսացվեն:

Արաբկիր վարչական շրջան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բնակիչների հավաստմամբ՝ իսկապես համատիրությունից, նաեւ Արաբկիրի թաղապետարանից հետաքրքրվել են շենքի ջրատար եւ ջրթափ խողովակներով, եւ առաջիկայում ջրատար խողովակները կջերմամեկուսացվեն: Ինչպես միշտ, սակայն, արձագանքներ լինում են միայն բազմաթիվ բողոքներից եւ ահազանգերից հետո:




Լրահոս