
ՀՀ Ազգային ժողովում դեռևս սենյակ չի առանձնացվել Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր խմբակցության ու նրա պատգամավորների համար: Երեկ Աժ նախկին պատգամավորների աշխատասենյակների դռներից անհետացել են ցուցատախտակները, բայց դեռ չեն փակցվել նորերը: Ուշագրավս այն է, որ նախօրեին` Աժ առաջին նիստի ժամանակ, իշխանական պատգամավորները փորձում էին լեզու գտնել Աժ գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանի` Համիկի հետ` խնդրելով իրենց մի լավ աշխատասենյակ հատկացնել: Հատկապես նոր պատգամավորները դժգոհում էին, որ Աժ-ում ,դեմբելականե կարգեր են հաստատված, և հին պատգամավորներն արդեն իսկ զբաղեցրել են ,գոլդե սենյակները: