Սարալանջի ճանապարհին տաքսին գլխիվայր շրջվել է (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր հունիսի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05.30–ի սահմաններում Նոր Խարբերդ 16 փողոցի բնակիչ “Այնթապ” տաքսի ծառայության վարորդ 27-ամյա Հայկ Գևորգյանը, վարելով “ՎԱԶ 21074” մակնիշի Լ2727 համարանիշի ավտոմեքենան, Սարալանջի նորակառույց ճանապարհի վրա, Այգեստան 11 փողոցի 237 տան դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել նշված տան բակ տանող ճանապարհին։
Վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոն օպերատիվ խմբի աշխատակիցները և փրկարարները։ Վարորդին դուրս բերելուց հետո շտապօգնության ավտոմեքենան նրան տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի վայրում հավաքված բնակիչները, արդարացիորեն բողոքում էին, որ նշված հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարները հաճախակի են լինում, իսկ պատկան մարմինները, մատը մատին չեն խփում։ Նրանց միակ հույսը այն է, որ եթե նշված հատվածում տեղադրվեն տեսախցիկներ, ապա վթարների քանակը կնվազի։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս