
Եգիպտոսի դատարանն այսօր կհրապարակի երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավճիռը, որը մեղադրվում է անցյալ տարվա հունվար-փետրվար ամիսներին սկսված ժողովրդական հուզումների ժամանակ ցուցարարների վրա կրակելու հրաման արձակելու մեջ,-հաղորդում է BBC-ն: Դատավճռի հրապարակումը կհեռարձակվի ուղիղ եթերով: Մեղադրող կողմը պահանջում է Մուբարաքին մահապատժի ենթարկել, սակայն քչերն են կարծում, որ նման դատավճիռ կկայացվի: