Բակո Սահակյանը Լոս Անջելեսում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2014»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին Լոս Անջելես քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2014»-ի շրջանակներում կազմակերպված գալա միջոցառմանը եւ հանդես եկել ելույթով:

Նախագահ Սահակյանն անդրադարձել է Արցախի կյանքին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, կարեւորել Սփյուռքի հետ համագործակցությունը:

Խոսելով «Հեռուստամարաթոն-2014»-ի հիմնական նպատակը հանդիսացող Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցման մասին՝ երկրի ղեկավարն այն բնութագրել է որպես Արցախի եւ ողջ հայ ժողովրդի համար ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական առանցքային նշանակություն ունեցող ծրագիր:

Նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար բարերար Ջերալդ Թրփանջյանին հանձնել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:

Արցախյան կողմից միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս