ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնը հրաշալի նախագահ կարող է դառնալ, եթե որոշի մասնակցել 2016թ.-ի ընտրություններին: 2008թ.-ին Քլինթոնը տանուլ է տվել Օբամային՝ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուի ընտրություններում:
Ենթադրվում է, որ 67-ամա Քլինթոնը նախագահական ընտրություններում մասնակցելու որոշումը կկայացնի 2015թ.-ի սկզբին:
ABC հեռուստաալիքին տրված հարցազրույցում Օբաման հայտարարել է, որ հաճախ է շփվում Հիլարիի հետ և նրան իր ընկերն է համարում: Օբաման նշել է, որ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուների թվում շատ արժանի հավակնորդներ կան, սակայն բոլոր հնարավոր թեկնածուներից նա բարձրաձայնել է միայն Քլինտոնի անունը:
Օբաման խոստովանել է, որ իր վարչակազմում ժամանակին պետարտուղարի պաշտոնը զբաղեցրած Քլինթոնը շատ բաներ այլ կերպ է արել, քան ինքը, տեղեկացնում է BBC-ն: