Ամերիկյան ոստիկանները սպանել են 12-ամյա երեխայի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Քլիվլենդ քաղաքում սպանվել է 12-ամյա Թամիր Ռայսը, որին ոստիկանները գնդակահարել էին մանկական խաղահրապարակում: Պաշտոնական վարկածի համաձայն, շաբաթ օրը ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ քաղաքի հանգստյան կենտրոնի մոտակայքում զինված տղամարդու են տեսել:

Հեռախոսային խոսակցության ձայնագրության մեջ ասվում է, որ «ատրճանակը, հավանաբար, իսկական չէ»: Տեղ հասնելով՝ ոստիկանները պահանջել են դեռահասից գցել զենքը և ձեռքերը վեր բարձրացնել: Երբ նա հարժարվել է, ոստիկանությունը կրակ է բացել: Ոստիկանններից մեկը խոստովանել է, որ տղան սպառնալից խոսքեր չի ասել և զենքը ոստիկանների վրա չի ուղղել:

Դեռահասին ծանր վնասվածքներով շտապ տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել: Սակայն ավելի ուշ նրա վիճակը վատացել է և նա մահացել է: Քլիվլենդի ոստիկանությունում հայտարարել են, որ խաղալիք զենքը շատ նման էր իրականին, տեղեկացնում է vesti.ru-ն:




Լրահոս