Ինչպես տեղեկացնում է Financial Times-ը, համացանցում Regin լրտեսական վիրուս է հայտնվել, որն ուղղված է Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի դեմ: Պարբերականը չի բացառում, որ այն կարող է կառավարվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից:
Հակավիրուսային ծրագրեր արտադրող առաջատար ընկերություններից մեկը՝ Symantec ընկերությունը, Regin է անվանել աշխարհում ամենակատարյալ լրտեսական ծրագիրը. տեղեկացնում է ТАСС-ը: Ընկերությունն այդ վիրուսը համեմատել է Stuxnet որդի հետ, որը 2010-ին վնաս էր հասցրել Իրանի միջուկային ծրագրին:
Մասնագետները դեռ չգիտեն, թե ինչպես է վիրուսը խոցում կորպորատիվ ծրագրերը: Սակայն հայտնի է, որ վիրուսը հնարավորություն է ստեղծում գաղտնալսել բջջային հեռախոսների խոսակցությունները և ստուգել էլեկտրոնային փոստը: