
Սուդանի մայրաքաղաք Խարթումի 18-ամյա բնակչուհի Ինտիսար Շարիֆ Աբդալան քարկոծման միջոցով մահվան է դատապարտվել մեղադրվելով ամուսնական դավաճանության մեջ: Amnesty International միջազգային իրավապաշտպան կառույցն արդեն արձագանքել է դրան` նշելով, որ դա մարդու իրավունքների լուրջ ոտնահարում է: Նշենք, որ Սուդանը մեկն է այն յոթ երկրներից, որտեղ որպես մահապաիժ կիրառվում է քարկոծումը: