Կամչատկայում 9 տոննա կարմիր խավիար են ոչնչացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 9 տոննա կարմիր խավիար է առգրավվել և ոչնչացվել Կամչատկայում. հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ Կամչատկայի վարչությունը:

Խավիարը հայտնաբերվել է ապօրինի գործող վերամշակման արտադրամասում, որը գործել է բնակելի տներից մեկում:

Տան տիրոջ մոտ արտադրության վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի եղել. նա հայտարարել է, որ վերամշակել է խավիարը անասնակեր և պարարտանյութ պատրաստելու նպատակով:

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ խավիարը պարունակում է Ռուսաստանում արգելված ուրոտրոպին կոնսերվանտ (Е239):




Լրահոս