
Երեկ ժամը 14.30-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ ճարտարագիտական համալսարանի, միջազգային իրավահարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուդանող 19-ամյա Աշոտ Մինասյանը, վարելով Միթսուբիշի Պաջերո մակնիշի 89 TL 888 համարանիշի ավտոմեքենան, Կորյունի փողոցի 12 հասցեում գտնվող ,Ցիտադելե բիզնես-կենտրոնի դիմաց վրաերթի է եթարկել 77-ամյա Սերյոժա Դիլանյանին, ով փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով։Վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, ցուցաբերել է օգնություն, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Տեղափոխվածի կյանքին վտանգ չի սպառնում։