Այսօր Ազգային ժողովում ընթանում en ԱԺ արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով:
ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրեց այն ֆինանսական պարտականությունները, որոնք Հայաստանը ստանձնում է՝ ԵՏՄ անդամակցելուց հետո:
Ս. Կարայանի խոսքով, սկսած 2016թ. Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության բյուջեում պետք է կատարի իր մասնահանումները: Փոխնախարարը ներկայացրեց, որ Հայաստանը պետք է անդամավճար փոխանցի:
Բացի այդ՝ ԵՏՄ անդամակցության շնորհիվ Հայաստանի պետական բյուջե որոշակի գումարներ են մուտքագրվելու: Հաշվարկված է և հաստատված, որ ՀՀ-ն ԵՏՄ տարածք երրորդ երկրների կողմից ներմուծված ապրանքների դիմաց գանձվող մաքսատուրքերից կստանա 1,13 %:
Նշենք, որ պայմանագիրը բաղկացած է բուն պայմանագրից և 33 հավելվածներից: