Մոսկվայի մարզում սպանություններ և կողոպուտ իրականացնելու մեղադրանքով չորս ադրբեջանցիներ են ձերբակալվել, տեղեկացնում է Интерфакс-ը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ՆԳՆ-ն, էթնիկ կազմակերպված հանցավոր խմբավորման անդամները կասկածվում են մի շարք ծանր և հատկապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ:
Ոստիկանության տվյալներով, բանդան իր գործունեությունը ծավալել է մոտ 2 տարվա ընթացքում և Մոսկվայի մարզում առնվազն 4 ավազակային հարձակումներ գործել կոմերցիոն կազմակերպությունների գրասենյակների և մասնավոր տների վրա:
Բացի այդ, էթնիկ խմբի անդամները կասկածվում են անցած տարի Կալուգայի մարզում ադրբեջանցու սպանության և մեկ այլ ադրբեջանցուց գումարի կորզման մեջ: