«Կապույտ ձիավոր» շարժման ակտիվիստները Մոսկվայի կենտրոնում գտնվող Ալեքսանդրովյան զբոսայգում Ուկրաինային աջակցելու ակցիա են անցկացրել: Ինչպես տեղեկացրել է «Эхо Москвы» ռադիոկայանը, ակտիվիստներից մեկը՝ Օլեգ Բորիսովը, հերոս-քաղաք Կիրին նվիրված հուշարձանի առջև պառկել է գետնին և ծածկվել ուկրաինական դրոշով:
Ակտիվիստ Եվգենի Ավիլովը կարմիր հեղուկով լցված անոթով մոտեցել է անցորդներին և առաջարկել «ուկրաինական արյուն համտեսել»:
Բասովը հիշեցրել է, որ Ուկրաինայի դրոշով ծածկվում էին բողոքավորները Մայդանում: «Ռուսաստանցիներն արյունարբու են դարձել փոքրիկ բռնակալի կայսերական նկրտումների արդյունքում», – հայտարարել է ակտիվիստը:
Նա նշել է, որ ռուսաստանցիներին ուրախացնում է ուկրաինացի երիտասարդների մահը, մոռանալով, որ նույն տարիքի ռուս երիտասարդներ զոհվում էին Չեչնիայում: «Նրանք ուզում են խմել ուկրաինացի հերոսների և Մայդանի ակտիվիստների արյունը: Մենք որոշել ենք մոսկվացիներին նման հնարավորություն տալ», – հայտարարել է ակտիվիստը: