Նեպալում ուղևորներով լեցուն ավտոբուսը գետն է ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նեպալի արևմուտքում գտնվող Ջայարկոտա շրջանում գտնվող Բերի գետն է ընկել ուղևորներով լեցուն ավտոբուսը, որի վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը:

Ուղևորներից տասին հաջողվել է լողալով դուրս գալ գետից: Այն բանից հետո, երբ տրանսպորտային միջոցը դուրս է բերվել գետից, պարզվել է, որ զոհերը 47-ն են:

Հիմալայի լանջերով անցնող Նեպալի ավտոճանապարհները վտանգավոր են համարվում. տեղեկացնում է РИА Новости-ն: Վիճակը վատթարացնում է մայրուղիների և տրանսպորտային միջոցների անբավարար վիճակը:




Լրահոս