Քիչ առաջ ավարտված ՀՀԿ Գործադիր մարմնի, ինչպես նաև դրան հաջորդած կուսակցության Խորհրդի նիստի ժամանակ որպեսս ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրվել է Տիգրան Սարգսյանը: Այս մասին նիստին հաջորդած ճապազրույցում հայընեց ՀՀԿ մամուլի քարտուղար և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս տեղեկացրեց, որ Տիգրան Սարգսյանի թեկնածությունն ընդունվել է միաձայն:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե արդյո՞ք քննարկվել է մյուս նախարարների հարցը, ինչին ի պատասխան Շարմազանովը տեղեկացրեց, որ նախարարների հարց չի քննարկվել, միայն հայտնի է, որ իրենց պաշտոնավարումը կշարունակեն Արտաքին գործերի, Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարները, իսկ մնացած նախարարների հարցը կքննարկվի մի քանի օրից։ Շարմազանովը տեղեկացրեց, որ այդ հարցերը օրենքով սահմանված կարգով կքննարկվեն 20-օրյա ժամկետում։