System of a Down աշխարհահռչակ ռոք-խումբը 2015թ.-ի ապրիլի 23-ին համերգ կտա Երևանում՝ Հանրապետության հրապարակում:
Այս մասին հայտնի է դարձել ռոք-խմբի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարությունից:
Համերգը տեղի կունենա խմբի Wake Up the Souls համերգային շրջագայության շրջանակներում, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Շրջագայության ընթացքում լինելու են համերգներ նաև Լոնդոնում, Քյոլնում, Լիոնում, Բրյուսելում և Ամստերդամում:
SOAD-ը խնդրում է այդ օրերին իրեն միանալ՝ հանուն արդարության: