Վենեսուելացի կալանավորները բողոքում են վատ սննդի և դաժան վերաբերմունքի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վենեսուելայի «Ռոդեո 3» բանտի ըմբոստացած կալանավորները համաձայնվել են ազատ արձակել բանտի տնօրենին և հինգ պահակներին:

Հիշեցնենք, որ մինչ այժմ ըմբոստացած կալանավորները նրանց բոլորին պատանդ էին պահում: Բանտերի հարցերով նախարարության աշխատակիցների ջանքերով հաջողվել է դադարեցնել բողոքի ակցիան: Նրանք նաև ծանոթացել են կալանավորների բողոքներին:

Տեղական ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են արգելափակել դեպի Կարակասի մերձակայքում գտնվող «Ռոդեո 3» տանող ճանապարհները: Ապստամբությանը մասնակցում է ավելի քան հազար հինգ հարյուր մարդ:

Կալանավորների բողոքները սկսվել են անցած ուրբաթ՝ նոյեմբերի 21-ին: Նրանց ազգականների խոսքով` բողոքի ակցիայի պատճառ են դարձել այցելությունների կասեցումը, վատ սնունդը և դաժան վերաբերմունքը:




Լրահոս