«Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հարց հնչեց, թե ինչպես կարելի է դուրս գալ միության կազմից:
Ի պատասպան Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ միությունից դուրս գալու համար ընդամենը համապատասխան դիմում է պետք:
«Դրա համար պետք չէ համաձայնություն: Դիմելուց 12 ամիս անց արդեն անդամ չես: Եթե այդ ընթացքում ֆինանսական պարտականություններ կան կուտակված, պետք է մարի: Եթե նույնիսկ այդ մեկ տարում չկարողանաս մարել, պետությունն էլի անդամ չէ, բայց պետք է շարունակի մարել պարքտը», – ներկայացրեց փոխնախարարը:
Շ. Քոչարյանի խոսքով, միայն միության անդամ դառնալու համար անհրաժեշտ կոնսենսուս: