66-ամյա Թերրի Բինը ձերբակալվել է, երբ ոստիկանությանը հայտնի է դարձել 15-ամյա դեռահասի հետ նրա կապի մասին:
Թերրի Բինը, ով 2012-ին ավելի քան կես միլիոն դոլար էր հավաքել Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի համար և պահպանում է մտերիմ հարաբերությունները Օբամաների ընտանիքի հետ, մեղադրվում է երրորդ կարգի սեռական հանցանք գործելու մեջ:
Քննության տվյալների համաձայն` նա 15-ամյա պատանու հետ ծանոթացել է համացանցով և 2013թ. Օրեգոնայում նրա հետ ինտիմ կապ ունեցել: Բինի 25-ամյա զուգընկերը ևս ձերբակալվել է: Նա կասկածվում է այդ նույն հանցագործությանը մասնակցելու մեջ. տեղեկացնում է New York Post թերթը:
Պարբերականը նշում է, որ Թերրի Բինը գլխավորում է համասեռամոլների իրավունքների համար պայքարի խումբը: