Հունիսի 3-ին. ավտովթար է տեղի ունեցել Շիրակի վայրում: Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Լևոն Հակոբյանը, վարելով Միցուբիշի Պաջերո մակնիշի 30 ԼՏ 550 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 135 կմ հատվածում Քետի գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով Լ.Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ, վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի