Բրիտանացի բուժաշխատողներն աշխատավարձի բարձրացում են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի և Հյուսիսային Իռլանդիայի բուժաշխատողները գործադուլ են հայտարարել: Բրիտանացի բուժաշխատողների չորսժամյա գործադուլին մասնակցում են նաև բուժքույրերն ու շտապ բուժօգնության աշխատակիցները:

Ակցիան կազմակերպված է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության կողմից:

Բուժաշխատողները պահանջում են աշխատավարձի 1% բարձրացում:

Առողջապահության ազգային ծառայությունը նման ակցիա էր կազմակերպել նաև հոկտեմբերի 13-ին: Այն դարձել էր 30 տարվա ընթացքում աշխատավարձի բարձրացմանն ուղղված առաջին գործադուլը. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս