Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին` պաշտոնաթո ղությունից 3 շաբաթ անց, սկսել է տառապել ձանձրույթից, գրում է The Telegraph-ը:
Համաձայն աղբյուրի՝ Սարկոզին կնոջ եւ դստեր հետ Մարոկկոյի թագավոր Մոհամեդ 6-րդի հրավերով մեկնել էր Մարաքեշ: Սակայն այնտեղ գտնվելու ողջ ընթացքում զանգահարել է Ֆրանսիա` տարբեր քաղաքական գործիչների եւ նախկին նախարարների: Նրանցից մեկի պատմելով` Սարկոզին հետախոսազրույցի ընթացքում ասել է. “Քանի դեռ ես այդտեղ չեմ, երկրում խառնաշփոթ է տիրում”: Սարկոզիի մտերիմ ընկերներից մեկի հավաստմամբ` թեեւ նախկին նախագահը բավական մտահոգված է Եվրոպայում տիրող իրավիճակով, այնուամենայնիվ մտադիր է չխառնվել քաղաքական գործընթացներին: