Ձմռանը կկոնսերվացվեն մայրաքաղաքում գործող ցայտաղբյուրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են աշխատանքները փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները աշնանային տերևաթափից մաքրելու ուղղությամբ: Հանձնարարվել է ակտիվացնել գործընթացն ու հսկողություն սահմանել տերևների այրման դեպքերը բացառելու ուղղությամբ:

Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում էլ հանձնարարվել է կոնսերվացնել մայրաքաղաքում գործող բոլոր ցայտաղբյուրները՝ սառեցման հավանականությունը բացառելու համար:

Քաղաքապետարանի ենթակայության ուսումնական, մշակութային ու առողջապահական հաստատություններում հակահրդեհային համակարգերի ուսումնասիրման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, գնահատել ներկա վիճակն ու վերը նշված հաստատություններում անհրաժեշտ պայմանների ապահովման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:




Լրահոս