Երևանում ևս 6 կայանատեղի է կահավորվել տաքսիների կայանման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ խստացվել է հսկողությունը մայրաքաղաքի հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ:

Նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ իրականացված շրջայցերին մասնակից են դարձել նաև Երևանի ավագանու երեք՝ «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան» և «Բարև Երևան» խմբակցությունների անդամներն ու լրատվամիջոցները: Հանձնարարվել է շարունակել ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ:

Ընդառաջելով մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների խնդրանքին՝ մայրաքաղաքում ևս վեց կայանատեղեր են առանձնացվել ու կահավորվել տաքսիների կայանման համար: Զեկուցվել է նաև, որ նոր վայրերը ևս ընտրվել են վարորդների առաջարկությամբ:




Լրահոս