Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի բնակիչ Ա. Էլարյանից հունիսի 1-ին, ժամը 10.40-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ իր վարձակալած հողատարածքում` Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտակայքում, արկանման առարկա է հայտնաբերվել: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ և ՀՀ ՊՆ սակրավորների խմբերը: Պարզվել է, որ հայտնաբերված առարկաները մարտական գլխիկներով 2 հրանոթային արկեր են (100 մմ): Սակրավորները արկերը վնասազերծել են ու տեղափոխել անվտանգ վայր:
Տավուշում մարտագլխիկներով արկեր են հայտնաբերվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ