Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին մերժել են եւ չեն թույլատրել Միջազգային բժշկական կենտրոնի երկու բժիշկներին այցելել նրան: Հիշեցնենք, հունիսի 2-ին դատարանը Մուբարաքին մեղավոր ճանաչեց 2011թ. հունվար-փետրվար ամիսներին բռնկված ժողովրդական հուզումների ժամանակ ցուցարաների վրա կրակելու հրաման արձակելու համար եւ դատապարտեց ցմահ ազատազրկման: Մուբարաքի փաստաբաններն իրենց տրամադրության տակ 60 օր ժամանակ ունեն վճիռը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու համար:
Մուբարաքի մոտ չեն թողել նրան բուժող բժիշկներին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ