Ռամկավար Ազատական Կուսակցության հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Թեքեյան Կենտրոնում կայացել է ՀՌԱԿ և Արմենական-ՌԱԿ կուսակցությունների համատեղ՝ միավորիչ Հիմնադիր Պատգամավորական ժողովը, որի արդյունքում ընդունվել են հետեւյալ որոշումները.
1.Երկու կուսակցությունների ՀՌԱԿ և Արմենական-ՌԱԿ միավորման մասին` Ռամկավար Ազատական Կուսակցություն (Հայաստան) անվամբ:
2.Նորաստեղծ Ռամկավար Ազատական Կուսակցությունը (Հայաստան) այսուհետ դառնալու է ՀՌԱԿ-ի և Արմենական-ՌԱԿ-ի իրավահաջորդը:
3.Միավորված Ռամկավար Ազատական Կուսակցության (Հայաստան) Հիմնադիր Համագումարը ընտրեց 25 ընկերներից բաղկացած Հանրապետական Վարչություն:
4.Միավորված Ռամկավար Ազատական Կուսակցության (Հայաստան) ատենապետ միաձայն ընտրվեց Ընկեր Հակոբ Ավետիքյանը:
5.Պատգամավորական Ժողովից հետո տեղի ունեցավ Ռամկավար Ազատական Կուսակցության (Հայաստան) Հանրապետական Վարչության անդրանիկ նիստը, որը ընտրեց իր դիվանի կազմը:
ՌԱԿ (Հայաստան) Հանրապետական Վարչություն




Լրահոս