Ինչպես և ինչ միջոցներով են «օրենքով գողին» ստիպել հրաժարվել «գողի» կոչումից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մոսկվայում «կարգալույծ» է արվել սուխումական կլանի 29-ամյա «օրենքով գող Իրակլի Ջաբուան, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Իրակլի Ռոստովսկի անվամբ: Նրան տարել են անտառ և ստիպելով հրաժարվել «գող» լինելուց` ծեծի են ենթարկել մահակներով, կրակել են ոտքերին: Իրակլին հանձնվել է՝ ասելով, որ «օրենքով գող» չէ, և սա միայն այն բանից հետո, երբ գերանը մտցրել են նրա բերանը: Այս պահին նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ամենայն հավանականության, Իրակլին ողջ կյանքում անդամալույծ կմնա:

Իրակլի Ջաբուան հանդիսանում է «օրենքով գող» Իրակլի «Խուտու» Կալիչավայի ազգականը, ով էլ այս տարվա օգոստոսին նրան կարգելու առաջարկ էր արել:

b68827b8951c23ba4e65022778fe69ef

Լուրեր էին տարածվել, թե արդեն նախկին «գողը» համագործակցել է թուրք «գողերի» հետ, և Ջաբուային ծուղակը գցելու համար ստիպված «գողական» աշխարհը նրա մոտ նախանձի զգացում է առաջացրել: Նրան զանգահարել են ինչպես «օրենքով գողի» և պատմել են, ինչ-որ պարտապանի մասին և ասել, թե վերջինիցս գումարը պահանջելու համար անհրաժեշտ է ինչ-ինչ քայլերի գնալ:

Տեղեկությունների համաձայն՝ այդ գաղափարի հեղինակը եղել է 58-ամյա «օրենքով գող» Մերաբ Մզարելուան, ում որդին՝ Կիկոն, անթաքույց ղեկավարում է բոլորին:

Ինչ վերաբերում է տուժողին, ապա ինքնապահպանման զգացումը, որը ստիպում է որոշ «հասանականների» հրաժարվել «գողական» լինելուց բանտային ճնշումների ազդեցության ներքո, չի արդարացվում այն դեպքերում, երբ նման ճնշումներ ցուցաբերում են հենց «օրենքով գողերը»:




Լրահոս