«Ռեալ»-ը կխաղա «Մանչեստեր Սիթի»-ի և «Ինտեր»-ի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ը նախապատրաստական շրջանում կմասնակցի International Champions Cup մրցաշարին: Ինչպես հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, մադրիդյան ակումբի մրցակիցներն անգլիական «Մանչեսթեր սիթի»-ն և իտալական «Ինտեր»-ն են:

Հավելենք, որ իսպանական ակումբի խաղերը տեղի կունենան հարյուր հազար տեղ ունեցող Melbourne Cricket Ground մարզադաշտում: Մրցաշարը տեղի կունենա հուլիսի 18-24-ն Ավստրիալիայում:

«Մեզ հայտնի է, որ Ավստրալիայում մադրիդյան ակումբի շատ երկրպագուներ կան, և երջանիկ կլինենք, եթե նրանց կարողանանք ցուցադրել մեր լավագույն խաղը», – հայտարարել է «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ԱՄՆ-ում կայացած մրցաշարի հաղթողը եղել  է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

 




Լրահոս