Էդուարդո Էռնեկյան՝ Արգենտինայի երկրորդ ամենահարուստ մարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էդուարդո Էռնեկյանը համարվում է Արգենտինայի` թվով երկրորդ ամենահարուստ մարդը: Նա կառավարում է երկրի ամբողջ մեդիաշուկան`   «America TV», «Cablevision S.A» հիմնական ռադիոընկերություններն ու բազմատպաքանակ «El Cronista» ամսագիրը: 1998-ից նրան է պատկանում նաև  «Aeropuertos Argentina 2000» ընկերությունը:

Այսօր Armlur.am-ը կներկայացնի հայկական ծագմամբ արգենտինացի միլիարդատերին:

3

Ընկերությունը գործունեություն է ծավալում Լատինական Ամերիկայի և Եվրոպայի ավելի քան 49 օդանավակայանում, պաշտոնապես ներկայացնում է Արգենտինայի փոստային ծառայությունը, շահագործում է 250 հազար քառ. կմ հողատարածք գինեգործության համար, ինչպես նաև ներդրումներ է կատարում բազմաթիվ նախագծերում ամբողջ աշխարհում։ Էռնեկյանը նաև Aeropuertos Argentina 2000 ընկերության բաժնետոմսերի 84%-ի սեփականատերն է։ Այն տնօրինում է մասնավոր օդանավակայաններ Արգենտինայում, Իտալիայում և Բրազիլիայում։

Ernekyan1

 

2001թ. Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանն է պատկանում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:  2006թ. գործարարը Հայաստանում ձեռք է բերել երկրում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ բաժնետոմսերի 95 տոկոսը:

Էռնեկյանի ընկերությունը ղեկավարում է  32 արգենտինական օդանավակայան, ինչպես նաև` մեկական Ուրուգվայում, Էկվադորում:  1995թ. նա ճանաչվել է Արգենտինայի «Տարվա մարդ» և նախագահի կողմից արժանացել մեդալի՝ երկրի տնտեսության զարգացման համար:

Anahit_Azizyan_1

Զուտ կապիտալը՝ 1,8 մլրդ ԱՄՆ դոլար (2013 թ. մարտի դրությամբ)

Տարիք՝ 81

Հարստության աղբյուր՝ կաբելային հեռուստատեսություն, օդանավակայաններ, գյուղատնտեսության ոլորտ

Forbes վարկանիշ

Forbes միլիարդատերեր՝ 831-րդ հորիզոնական

Forbes Արգենտինա՝ երկրորդ հորիզոնական




Լրահոս