Մայիսի 31-ին, ժամը 02.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ “կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ” ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 29-ամյա Արամայիս Հ.-ն: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է նույն օրը ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ըստ բժիշկի տեղեկանքի՝ տուժողը գտնվել է դեղորայքի ազդեցության տակ եւ չի կարողացել բացատրություն տալ, հնարավոր չի եղել նաեւ կատարել ալկոհոլային փորձաքննություն: Ըստ տուժողի հոր բացատրության՝ որդին ճանապարհատրանսպորտային պատահարի չի ենթարկվել, իսկ վնասվածքը ստացել է սայթաքելու եւ իրեն պատկանող, կայանված “Նիսսան Պատֆայնդեր” մակնիշի ավտոմեքենայի դռանը դիպչելու հետեւանքով:Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդը մարմնական վնասվածքը ստացել է մայիսի 30-ին, Շահումյան փողոցում գտնվող “Պրինց” ռեստորանի մոտակայքում Քաջարան քաղաքի 2 բնակիչների՝ Գառնիկ Ղ.-ի եւ Մանվել Փ.-ի հետ տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ժամանակ:Հանգամանքները պարզվում են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
Ծեծկռտուք Կապանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ