
“Աղվեսի դունչը չի հասնում խաղողին ասում է խակ է, էլի չի ասում ես չկարողացա: Հասարակությունը այս խորհրդարանական ընտրություններից հետո սկսել է լավ էլ հավատալ սոցհարցումներին,- armlur.am-ի հետ զրույցում ասաց Սոցիոմետր Ահարոն Ադիբեկյանը պատասախանելով հարցին, թե հասարակությունը չի վստահում սոցիալական հարցումներին, ինչն է ստեղծված իրավիճակի պատճառը: Նրա հավաստամամբ, Սոցհարցումներին չեն վստահում այն մարդիկ, ովքեր իրենց հրապարակումների մեջ գտնում են օբյեկտիվ գնահատականներ: Իսկ թե ինչպես է վերաբերում սոցիոմետր իր հասցեին հնչեցված “Սուտիբեկյան” մականվանը, պատասխանեց. “Նորմալ եմ վերաբերվում, ինձ համար դա կոմպլիմենտ է” :